Ցանկանում ենք Հայաստանը մի օր դարձնել Հոլանդիայի պես երկիր.Կարեն Գիլոյան
Սպորտ
15:13 12/12/2023
Հայաստան

Ցանկանում ենք Հայաստանը մի օր դարձնել Հոլանդիայի պես երկիր.Կարեն Գիլոյան

«Ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է դարձված մասսայական սպորտին, ինչպես գիտեք, վերջին տարիներին այդպիսի միջոցառումներ են «Վարչապետի գավաթ» մրցաշարերը»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Նրա խոսքով, հաջորդ տարվանից սեղանի թենիսն ու հեծանվային խճուղավազքն դպրոցականների համար դառնալու են «Վարչապետի գավաթ» միջոցառումներ և այդ նպատակով մեծաքանակ հեծանիվներ են գնելու։

«Շուտով պայմանական տենդեր ենք հայտարարելու, մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, դպրոցները կարողանան թիմեր ձևավորել կազմակերպել և կմասնակցել տեղական մրցումների, որից հետո՝ եզրափակիչ փուլին կգան մասնակցելու շատ ավելի կազմավորված և ույժեղ թիմեր»,-ասաց Գիլոյանը։

Փոխնախարարը հայտնեց, որ դրանով  մի քանի հազար երեխաների հնարավորություն կտան սովորել հեծանիվ վարել, հետո այն դարձնել առօրյայում տեղափոխման միջոց, և Հայաստանը մի օր դարձնել Հոլանդիայի պես երկիր։

Գիլոյանի խոսքով դրանով կլուծվի էկոլոգիայի, առողջ ապրելակերպի խնդիրը։
«Մենք այսպիսի գաղափար ենք ընդունել, ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան՝ հիվանդանոցներ»,-ասաց Գիլոյանը։

Placeholder