«Հրապարակ». Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է
Օրվա մամուլ
08:58 12/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է`  նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ: Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի:

Համակարգում Արփինե Սարգսյանի «վերելքը» բացատրում են գրքային ելույթներ ունենալու հմտությամբ, ինչին Վահե Ղազարյանը չի տիրապետում, և լոլոների գործը վստահում են տեղակալին: Բանը հասել է նրան, որ Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է, և նա օրերս բողոքել է Փաշինյանին, թե տեղակալները «տակս փորում են», սորոսականներին ամեն ինչ զեկուցում են և իմ դեմ ինտրիգներ են հյուսում։ Ասել է, որ այսպես աշխատել հնարավոր չէ, որ իր կյանքը դժոխքի են վերածել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder