Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Վիվարոյի Վիգենը երեխայի ծննդյան տարեդարձը նշելու համար մեկ օրով «փակել է տվել» «Ամառ» ռեստորանը
«Ժոողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վիվարոյի Վիգենը՝ նույն ինքը Վիգեն Բադալյանը, երեխայի ծննդյան տարեդարձը նշելու համար մեկ օրով վարձակալել է՝ «փակել է տվել» «Ամառ» ռեստորանը։ Այսինքն՝ այսօր սրճարանը լինելու է Վիվարոյի Վիգենի ընտանիքի տրամադրության տակ։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Ամառ» ռեստորանի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ սրահը նախատեսված է 500 հոգի և ավելի անձանց համար, և նման մասշտաբի ամրագրման համար անհրաժեշտ է մոտենալ և պայմանավորվել տնօրինության հետ՝ նախապես դեպոզիտ թողնելով։ Հավելենք նաև, որ, ըստ TripAdviser կայքի, գնային միջակայքը ռեստորանից օգտվելու կազմում է 13-ից 127 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք նաև, որ Վիգեն Բադալյանը իշխանությունների սիրելի այն անձն է, ում օրոք Հայաստանում բուքմեյքերական խաղադրույքների շեմն անգերազանցելիորեն աճել է՝ հատելով 5 տրիլիոնի շեմը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։