Բայրամովը Բորելի հետ հանդիպմանը դժգոհել է ԵՄ որոշ պաշտոնյաների «կողմնակալ հայտարարություններից»
Քաղաքական
10:44 12/12/2023
Տարածաշրջան

Բայրամովը Բորելի հետ հանդիպմանը դժգոհել է ԵՄ որոշ պաշտոնյաների «կողմնակալ հայտարարություններից»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է  Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ, Բայրամովը Բորելին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշվել է «վստահության ամրապնդման վերջին միջոցառումների դրական ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը կարգավորման գործընթացում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմից արված կողմնակալ հայտարարությունները խաթարում են գործընթացում ԵՄ-ի անաչառ միջնորդական դերը»:

«Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և հանգստության միակ ճանապարհն է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Placeholder
Բայրամովը Բորելի հետ հանդիպմանը դժգոհել է ԵՄ որոշ պաշտոնյաների «կողմնակալ հայտարարություններից»