Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Օրվա թեմա
09:52 12/12/2023
Հայաստան

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

Placeholder
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում