Վերջին պահին անունները փոխեցին. Վիգեն Էուլջեքյանի կին
Հասարակություն
16:57 13/12/2023
Հայաստան

Վերջին պահին անունները փոխեցին. Վիգեն Էուլջեքյանի կին

Գերությունից վերադարձածների՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակում չկա լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի անունը։ Մինչդեռ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ վերադարձողների մեջ է լինելու նաև  Վիգենը։

Նրա ընտանիքն էլ նոր է իմացել, որ Վիգենը հայրենիք վերադարձողների թվում չէ։

«Վերջին պահին անունները փոխեց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վիգենի կինը՝ տիկին Լինդա Էուլջեքյանը։

Այլ հարցերի պատասխանելու նա ի վիճակի չէր. «Անհանգիստ ենք հիմա այդ լուրից»։

Ավելի վաղ տիկին Լինդան ամուսնու վերադարձի մասին լուրերին արձագանքել էր X-ի (նախկին՝ Թվիթեր) իր միկրոբլոգում. «Սպասում եմ նրա ձայնը լսելուն. Թող դա շուտ լինի»։ 

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյան Շուշի է տեղափոխվել 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նա  գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ անց, երբ  լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ մեքենայով Բերձորով գնացել է Շուշի՝ անձնական իրերը  վերցնելու։

Մարալը նույնպես գերեվարվել էր։ Լիբանանի կառավարության ջանքերի շնորհիվ 2021 թվականի մարտին նա ազատվել է գերությունից։ Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:

Placeholder
Վերջին պահին անունները փոխեցին. Վիգեն Էուլջեքյանի կին