Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից
Քաղաքական
14:55 13/12/2023
Հայաստան

Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Դրան ընդառաջ երկրների ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:



Placeholder
Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից