Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր
Քաղաքական
13:05 13/12/2023
Հայաստան

Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր

Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը տեղի է ունենալու այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է.

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։

 

Placeholder
Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր