Ադրբեջանցի հանցագործն Ադրբեջանում է. Շատ ուրախ եմ
Քաղաքական
16:09 13/12/2023
Հայաստան

Ադրբեջանցի հանցագործն Ադրբեջանում է. Շատ ուրախ եմ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած ադրբեջանցին իր հայրենիքում է։ Իրեն դիմավորած ԶԼՄ-ների հետ զրույցում Հուսեյն Ահլիմանի Ախունդովը,հայտարարել է, որ իր առողջությունը լավ է։

«Ուրախ եմ, որ վերադառնում եմ Ադրբեջան, ամեն ինչ լավ է»,-հայտարարել է նա։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: 

«Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- գրել Փաշինյանը՝ հրապարակելով վերադարձած գերիների անվանացանկը։

Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։

Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։



Placeholder
Ադրբեջանցի հանցագործն Ադրբեջանում է. Շատ ուրախ եմ