Փաշինյանը խուսափում է ռուսական հարթակներում բանակցությունների գնալուց. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
12:45 13/12/2023
Հայաստան

Փաշինյանը խուսափում է ռուսական հարթակներում բանակցությունների գնալուց. Արթուր Խաչատրյան

«Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Իմ խորին համոզումով այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, լինելու են շատ անորոշ ձևակերպումներ»,-ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ ձևակերպումները Բաքվին հնարավորություն կտան սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել։

«Ադրբեջանը Հայաստանի կողմից ցանկացած զիջումից հետո նոր զիջումներ է առաջ բերում, բայց ես կարծում եմ կամ գոնե հույս ունեմ, որ մնացած այս 17 օրերի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման վայրին վերաբերող հարցին՝ Խաչատրյանն ասաց. «Կարևոր չէ, թե սեղանը որտեղ է դրված, կարևորն այն է, թե այդ սեղանի շուրջ ով է նստած և ինչ է  բանակցում։ Փաշինյանը ձախողել է  բոլոր բանակցությունները, սկսած 2018 թվականից բոլոր բանկացություններին գնալով զիջումների»։

Նրա խոսքով՝ արևմտյան հարթակներում Փաշինյանը կատարել է ամենամեծ զիջումը՝ ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ՝ դրա համար չունենալով որևէ լիազորություն և խուսափում է ռուսական հարթակներում բանակցությունների գնալուց։

Հայտնելով, որ Ադրբեջանը պահանջում է տետ-ա-տետ բանակցություններ՝ ընդդիմադիր պատգամավորը՝ հայտնեց, որ ուժեղի և թույլի միջև նման ձևաչափով բանակցություն չի լինի, այլ կլինի պարտադրանք։
 

Placeholder