Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման, այլ սպանելու համար.Արթուր Սողոմոնյան
Սպորտ
13:43 13/12/2023
Հայաստան

Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման, այլ սպանելու համար.Արթուր Սողոմոնյան

«Բերդավանում մենք մասնաճյուղ ունենք, որտեղ ՀՖՖ-ն ֆուտբոլի դաշտ է կառուցել և վերջինիս թույլտվաությամբ մենք այնտեղ մի մարզում անցկացրեցինք, բայց  ստացանք երկու վնասվածք»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր-նախագահ Արթուր Սողոմոնյանը՝  անդրադառնալով մասսայական ֆուտբոլի զարգացման նպատակով ՀՖՖ-ի կառուցաց ֆուտբոլի դաշտերի որակին։

Նա հայտնեց, որ ստիպված հեռացել են այդ դաշտից և մարզման վերադարձել հողի վրա։

«Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման համար, այլ այն սպանելու»,-ասաց  Արթուր Սողոմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ այդ ֆուտբոլի դաշտերը կառուցվել են բետոնին, որի վրա արհեստական խոտածածկույթ է փռած, բացակայում է նաև ռեզինի միջնաշերտը և  երեխան, երբ խաղի ժամանակ ընկնում է այդ բետոնին, վնասվածք է ստանում։

Արթուր Սողոմոնյանը հայտնեց, որ չգիտի, թե ինչ գումարներ են դուրս գրվում այդ դաշտերի կառուցման համար, բայց արդյունքն անբավարար է, այն դեպքում երբ ընդունված ստանդարտներով պետք է լինի փափկացնող տարբեր շերտեր, նաև՝ մանրացրած խճի։

«Փյունիկի» սեփականատեր-նախագահը հայտարարեց, որ ՀՖՖ-ն 5 անգամ ավելացրել է մանկական-պատանեկան ֆուտբոլում մարզիչ աշխատելու համար նախատեսված լիցենզիայի արժեքը, որը կսպանի Հայաստանում այդ մասնագիտությունը։

«Պրոֆեսիոնալ աստիճանակարգում լիցենզին արժի 5 մլն դրամ, նախկինում 1 մլն էր»,- ասաց Սողոմոնյանը և հայտնեց, որ այն շատ ավելի թանկ է, քան Վրաստանում և Ռուսաստանում, այդ պատճառով հայ մասնագետներին ուղարկում են այդ երկրներ՝ լիցենզավովելու։

«Փյունիկի» սեփականատեր-նախագահը նաև հույս հյատնեց, որ ՀՀ ֆուտբոլի մինչև 17 և 21 տարեկանների թիմերը շատ վատ են խաղում, առաջինը 3 տարվա ընթացքում ունեցած բոլոր միջազգային խաղերը պարտվել է իսկ երկրկրորդը վերջին մրցաշրջանում միայն մեկ խաղ է հաղթել։
 

Placeholder