Խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
23:52 13/12/2023
Տարածաշրջան

Խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ. Էդմոն Մարուքյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա»,-հայտնել է  Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստատեսության  «Հարցազրույց» հաղորդման ժամանակ:

Նա հույս է հայտնել, որ պայմանագրի տեքստը կվերջնականացվի հունվարին սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը համաձայնվել է գնալ այդ հանդիպմանը։

Մարուքյանը հայտարարել է, թե սխալ տպավորություն կա, թե ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում ընթացող բանակցություններում  երրորդ կողմերը երաշխավորող են:

«Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում»,-ասել է նա:

Placeholder