«Հրապարակ». Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել
Օրվա մամուլ
08:49 13/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել և պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։ Խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 հազար 500 երեխաների մասին է։

Նախարարությունը 7 մլն 500 հազար դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։ ՆԳՆ-ն նաև սահմանել է, որ ներկայացման մեջ պարտադիր պիտի լինեն Ձմեռ պապիկը, Ձյունանուշը և տոնածառ, իսկ ներկայացման սցենարը պետք է համաձայնեցված լինի ոստիկանության հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder