Ավտոբուսի 31 վարորդ ազատվել է աշխատանքից
Իրավունք
12:27 13/12/2023
Հայաստան

Ավտոբուսի 31 վարորդ ազատվել է աշխատանքից

Սեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում  31 վարորդ ազատվել է աշխատանքից:

«Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել»,-հայտնել է նա։

Placeholder
Ավտոբուսի 31 վարորդ ազատվել է աշխատանքից