Միայն անհայրենիքը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակը.Սեյրան Օհանյան
Քաղաքական
12:11 13/12/2023
ԼՂՀ

Միայն անհայրենիքը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակը.Սեյրան Օհանյան

«Ողջ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբերջանի կողմից իրականացրած հանցագործ քաղաքականության շարունակակության պատճառով 2022 թվականի դեկտեմբերից արցախի 10 ամսյա շրջափակումն ավրատվեց ես մեկ կեղծ, ապօրինի, հակաահաբեկչական գործողություններով, որի արդյունքում փաստացի Արցախի ժողովրդի նկատմամաբ իրականացվեց ցեղասպանություն՝ տեղահանմամաբ»,-ԱԺ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հանցավոր գործողությունները միայն սրեցին խնդիրը, և Բաքուն պետք է պատասխանատվություն կրի դրանց համար։

Օհանյանը համոզմունք հայտնեց, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով կա՛մ ընդունված, կա՛մ նոր ձևաչափերի շրջանակներում, որոնց այլընտրանք չկա։

«Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել, միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝  ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության ու անվտանգության երաշխավորը»,-հայտարարց խմբակցության ղեկավարը։ 

Նրա խոսքով՝ պետք է շարունակել պայքարը, քանի որ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, երկրորդ՝ Արցախը եղել է գործոն և նրա բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գործել՝ հանուն սուբյեկտայնության պահպանման, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով ղարաբաղցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար։

Placeholder
Միայն անհայրենիքը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակը.Սեյրան Օհանյան