Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքուն չի ընդունում սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը
Ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից նոյեմբերի վերջին ներկայացրած խաղաղ համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
«Առաջարկությունների փաթեթը, որը մենք ստացել ենք Հայաստանից, տարբերվում է նախորդից։ Այն ավելի լավատեսական է»,- ասել է նա։
Բայրամովը նաև արձագանքել է երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու Երևանի առաջարկին. «Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները։ Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ»։