«Հրապարակ». Տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ
Օրվա մամուլ
09:12 14/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում և ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին: Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե Ղազարյանի մտերիմներն են` նրա նշանակած կադրերը, ընդ որում՝ Գորիսի պետն օրերս է նշանակվել՝ նոյեմբերի 28-ին։

Համակարգում կարծում են, որ այս ձերբակալության հիմքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյանի հակամարտությունն է, որը կամաց պատերազմի է վերածվում։ Արփինե Սարգսյանը, ինչպես հաղորդել էինք, վայելում է արևմտամետների, սորոսականների աջակցությունը և աջակցում է նրանց Վահե Ղազարյանին հեռացնելու գործում: Հիմա տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ և Ղազարյանի դեմ պայքարին ներգրավել նաև Սասուն Խաչատրյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder