Ստորագրվել է համատեղ հայտարարություն՝  զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ և ՌԴ  միջև համագործակցության համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ
ՏՀՏ-ն Հայաստանում
19:49 14/12/2023
Հայաստան

Ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ և ՌԴ միջև համագործակցության համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Արձանագրվել է հետևյալը՝
1.  Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված  խախտումների փաստը:
2.  Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder