32 գերուց ոչ մեկը քաղաքացիական բժշկական կենտրոններ չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
13:55 14/12/2023
Հայաստան

32 գերուց ոչ մեկը քաղաքացիական բժշկական կենտրոններ չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերուց ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրականացվել է նախնական բժշկական հետազոտոթյուն, բուժզննություն: Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել:

Բոլոր կարիքները գնահատվել են, և ինչ որ անհրաժեշտ է եղել, հետազոտություններ իրականացվել են Մուրացան հոսպիտալում»,-նշեց Ա.Ավանեսյանը:

Նա ասաց, որ  հետագայում հետազոտվելու անհրաժեշտություն դեռ չկա։

Հիշեցնենք, որ նախօրիեն Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել գերեվարված 32 անձանց։

 

 

Placeholder
32 գերուց ոչ մեկը քաղաքացիական բժշկական կենտրոններ չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան