ՌԴ պետդումայից հայտարարել են, թե Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ
Քաղաքական
13:43 15/12/2023
Տարածաշրջան

ՌԴ պետդումայից հայտարարել են, թե Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ

Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ, սա Մոսկվայի դիրքորոշումն է։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։

«Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, երեխաներ են մեծացնում: Մենք համակարծիք ենք նրանում, որ շարունակելու ենք ամեն ինչ միասին անել: Ամեն դեպքում, սա Ռուսաստանի  և  մեր նախագահի դիրքորոշումը», հայտարարել է Տոլստոյն «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացմանը։

Placeholder