Երեխաների մոտ հազ էր սկսել, չէի կարող տարհանում չանել. Ինչ է կատարվել Մուսալեռի դպրոցում
Առողջություն
14:24 15/12/2023
Հայաստան

Երեխաների մոտ հազ էր սկսել, չէի կարող տարհանում չանել. Ինչ է կատարվել Մուսալեռի դպրոցում

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ  դպրոցից յոթ աշակերտ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

«Հիվանդանոց են տեղափոխվել սրտխառնոց, թուլություն ու այլ գանգատներով, սննդային չէ, բայց թունավորում է»,-պատճառների մասին Panorana.am-ին հայտնեցին ԲԿ-ից։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց կատարվածի վերաբերյալ։

«Արդեն պարզվել է պատճառը, փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չկա։ Մի երեխա գազի բալոն է գտել, բերել։ «Պերցովկա» են ասում, ես դրա ոչ անունն էի լսել, ոչ էլ տեսել։  Փչել է երկրորդ-երորդ հարկերի արանքում միջանցքում։ Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվեց։ Հիմա երեխայի, երեխայի հոր հետ գնում ենք ոստիկանություն»,-ասաց տնօրենը։

Նրա խոսքով, երեխաների մոտ հազ է սկսել, ինչի պատճառով դպրոցում  տարհանում են իրականացրել։

«Երևի աղմուկը տարհանումից է սկսկել, բայց չէի կարող չանել։ Ոստիկանները գտել են բալոնը, հիմա մենք գնում ենք բաժին։ Տուժածները տարբեր դասարաններից են՝ 7-րդ, 8-րդ։ Հիմա նորմալ է ամեն ինչ»,-ասաց տնօրենը։

Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Placeholder