Հիմնավորեցինք՝ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ․ Ռուբեն Մելիքյան
Իրավունք
18:11 15/12/2023
Հայաստան

Հիմնավորեցինք՝ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է

«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Դատախազը պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։

Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, նույն տեղում»։

Հիշեցնենք, որ 2022թ․-ի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր  Արուսյակ Ալեքսանյանը անհայտ հիմնավորումներով երկարաձգել է կալանքը։

Ավելի վաղ՝ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Placeholder