Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի. Միրզոյան
Քաղաքական
09:50 15/12/2023

Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի. Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին և այդ երկրների ժողովուրդներին Եվրոպական խորհրդի կայացված ուղենշային որոշումների համար։

«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել երեկ հայտարարել էր, որ  ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում որոշել են Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ։ Միշելը հայտարարել է նաև Ուկրաինայի և Մոլդովայի հետ միությանը միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշման մասին։

 


Placeholder
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի. Միրզոյան