Աղդամի վթարից ադրբեջանցիներ են տուժել
Իրավունք
14:04 16/12/2023
ԼՂՀ

Աղդամի վթարից ադրբեջանցիներ են տուժել

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում վթար է ըեղի ունեցել։

Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհահատվածում Ստեփանակերտի ուղղությամբ վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Բաքվի բնակիչ Ռասուլ Գաֆարլին, կորցրել է կառավարումը և բախվել ճանապարհային նշանին։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից,  վթարի հետևանքով վարորդ Ռ. Գաֆարլին և ուղևոր՝ Բաքվի բնակիչ Էլխան Սամեդովը տարբեր աստիճանի   վնասվածքներով հոսպիտալացվել են։
 

Placeholder
Աղդամի վթարից ադրբեջանցիներ են տուժել