ԱՄՆ-ում անօթևանների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Աշխարհում
19:00 16/12/2023
Աշխարհ

ԱՄՆ-ում անօթևանների թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2022 թվականին ամերիկյան փողոցներում մշտական կացարան չունեցող մարդկանց թիվն աճել է՝ հասնելով ռեկորդային 650 հազարի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս թվերը ներկայացնում է Միացյալ Նահանգների Բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, ԱՄՆ-ում անօթևանների 40%-ը աֆրոամերիկացիներ են, մեկ քառորդը՝ տարեցներ, իսկ մոտ 10%-ը՝ լատինաամերիկյան ծագումով քաղաքացիներ։ Նաև անօթևանների թվում կան բազմաթիվ փախստականներ, որոնք վերջին տարիներին ժամանել են երկիր։

Գազետա.ռու-ն Անօթևանությանը վերջ դնելու ազգային դաշինքը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պետք է ավելի արագ աշխատի տեղահանվածների համար ապաստարաններ տրամադրելու, ինչպես նաև նրանց աշխատանքով և բնակարանով ապահովելու հարցերը լուծելու ուղղությամբ:

Placeholder