Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
10:55 16/12/2023
Հայաստան
Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան բարեգործական համերգով
Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Համերգի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հոգալու Արցախի երեխաների առաջնային կարիքները։
Ծրագրում կհնչեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սուրբծննդյան նախօրե» սյուիտը և Ալեքսանդր Գլազունովի Ջութակի կոնցերտը։
Placeholder