Մարկոս Ժունիորը դադարեցրել է համագործակցությունը «Ուրարտու»-ի հետ
Սպորտ
11:12 16/12/2023
Հայաստան

Մարկոս Ժունիորը դադարեցրել է համագործակցությունը «Ուրարտու»-ի հետ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մարկոս Ժունիորը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում են ակումբից՝ հիշեցնելով, որ բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։

«Մարկոսը մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 57 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ: 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր»,-նշում են ակումբից։

Placeholder
Մարկոս Ժունիորը դադարեցրել է համագործակցությունը «Ուրարտու»-ի հետ