Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ
Քաղաքական
18:30 17/12/2023
Աշխարհ

Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ

Հոկտեմբերի սկզբին պաղեստինյան հողերում լարվածության կտրուկ աճից հետո Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական ուժերի բախումների և հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ տվյալները տրամադրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Այս տարվա սկզբից Հորդանանի Արևմտյան ափին սպանվել է 505 մարդ, որից 297-ը՝ հոկտեմբերի 7-ից մինչ օրս»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում են 111 երեխաներ և դեռահասներ, որոնցից 70-ը մահացել են հոկտեմբերի սկզբից ստացած վնասվածքներից։

Placeholder