Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Մելիքբեկյան. Կարծում եմ, որ Օզիբիլիզի որոշման հետևում ինքը չէ կանգնած
«Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա»,-այս մասին հայտարարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Նա նշել է՝ ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում է, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտի:
«Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին»,-ասել է Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: