Հայաստանը միացել է Մագնիտսկու ցուցակին. Բորել
Քաղաքական
14:43 18/12/2023
Աշխարհ

Հայաստանը միացել է Մագնիտսկու ցուցակին. Բորել

ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մագնիտսկու ցուցակ» անունով հայտնի որոշմանը միացել են ԵՄ թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա–Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս փաստաթղթի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի  ու այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի և ընկերությունների նկատմամբ։

ԵՄ խորհուրդը ևս տասներկու ամսով՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 8-ը, երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև հստակեցրել է պատժամիջոցների ցանկում ընդգրկված մարդկանց ու կազմակերպությունների անունները։

Placeholder