Ղարիբաշվիլի. Վրաստանի իշխանությունները կանխեցին երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը
Քաղաքական
16:52 18/12/2023
Տարածաշրջան

Ղարիբաշվիլի. Վրաստանի իշխանությունները կանխեցին երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը

Վրաստանի իշխանությունները կանխել են ներքին թշնամական ուժերի՝ երկիրը ապակայունացնելու և զինված հակամարտության մեջ ներքաշելու փորձերը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության տարվա աշխատանքի հաշվետվությունը։ Նրա խոսքերը մեջբերել է Sputnik Գրուզիան։

«Ռիսկերը շատ իրական էին։ Այն հորինված չէր: Երկրում ապակայունացման վտանգ կար։ Երկրում գործող արմատական խմբավորումները և թշնամական ուժերը, չեմ վարանում ասել, ուղղակիորեն շահագրգռված էին, որ երկիրը ներգրավված լինի այդ ռազմական գործողություններում»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նա օրինակներ չի բերել՝ նշելով, որ բոլորն արդեն ամեն ինչ լավ գիտեն։

Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրի ներկայիս իշխանությունները գործում են բացառապես ելնելով ժողովրդի և երկրի շահերից, և հենց դրա շնորհիվ է, որ կարողացել են պետությունը փրկել ամենամեծ դժբախտությունից՝ պատերազմից։

Placeholder
Ղարիբաշվիլի. Վրաստանի իշխանությունները կանխեցին երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը