Հայաստանի լեռնանցքները դժվարանցանելի են
Հասարակություն
09:14 18/12/2023
Հայաստան

Հայաստանի լեռնանցքները դժվարանցանելի են

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Գավառի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց, Սպիտակի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Placeholder
Հայաստանի լեռնանցքները դժվարանցանելի են