Ոլորտ նոր մտնող շինարարական կազմակերպությունները կարող են հավակնել միայն լիցենզիայի ցածր դասին.Դավիթ Գրիգորյան
Տնտեսություն
11:39 18/12/2023
Հայաստան

Ոլորտ նոր մտնող շինարարական կազմակերպությունները կարող են հավակնել միայն լիցենզիայի ցածր դասին.Դավիթ Գրիգորյան

«Այսօրվանից մեր բոլոր քաղաքաշինական սուբյեկտները, որոնք կդիմեն լիցենզավորման, պետք է արդեն դիմեն նոր կարգերով և օրենսդրությամբ, իսկ այն ընկերությունները, որոնք  ունեն լիցենզիաներ և գործունեություն են իրականացնում, ունեն 9 ամիս ժամանակ՝ մինչև 2024 թվկանաի սեպտեմբերի 16-ը, որպեսզի վերալիցենզավորեն գործողները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց  Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ ներկայացնելով քաղաքաշիմնության ոլորտում կազմակերպություններ լիցենզվորմանը և հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։

Նա տեղեկացրեց, որ լիցենզավորման գործընթացը թվայնացվել է և Urban-e-gov.am  հարթակից է բոլոր գործընթացներն իրականացվելու են այնտեղից։

Գրիգորյանը հյատնեց, որ կարևոր փոփոխությունը վերաբերում է լիցենզիաների դասակարգմանը, քանի որ նախկինում քաղաքաշինական լիցենզիաները միատեսակ են եղել։

«Նոր օրենքով լիցենզիաները ունենալու են 3 կամ 2 դաս՝ կախված ռիսկայնության աստիճանից և դրանցով սահմանվում է գործունեության շրջանակներոը»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նոր կարգով հաշվի են առնելու այն ռեսուրսները, որոնք տիրապետում է ընկերությունը և ըստ այդմ թույլտվության շրջանակներն են սահմանվելու՝ նկատի ունենալով նաև նրանց մասնագիտական հագեցվածությունը։

«Ոլորտ նոր մտնող շինարարական կազմակերպությունները կարող են հավակնել միայն լիցենզիայի ցածր դասին»,- հայտարարեց Դավիթ Գրիգորյանը։

Բանախոսը նաև հայտնեց, որ փոփոխություններ են մտցվել  նաև ինժեներների լիցենզավորման գործընթացում՝ նախկինում այն անժամկետ էր տրվում, իսկ ներկայում՝ 5 տարին մեկ։

 

Placeholder