Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Միացյալ Նահանգները պատերազմի չի ձգտում, և մենք շտապ դեէսկալացիայի կոչ ենք անում Իրանին»,-ասել է նա լրագրողներին։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված ուժերի» աճող հարձակումները սպառնում են տարածաշրջանի բնակչությանը և մեծացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ընդլայնելու վտանգը։