Ասադովը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի «հաստատ վճռականության մասին»
Քաղաքական
14:53 18/12/2023
Աշխարհ

Ասադովը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի «հաստատ վճռականության մասին»

Ադրբեջանը կշարունակի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը։ Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ուզում եմ օգտվել այս առիթից ևս մեկ անգամ հայտնելու Ադրբեջանի հաստատակամությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Հաշվի առնելով վերջին դրական ազդակները՝ մենք չափազանց կարևորում ենք այս ուղղությամբ կառուցողական երկխոսության (Հայաստանի հետ-Խմբ.)շարունակությունը»,-ասել է Ասադովը։

Նա նաև նշել է, որ «առաջացած պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը» թույլ կտա հասնել «տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և տարածաշրջանի բոլոր բնակիչներին խաղաղ և անվտանգ համակեցության հույս կտա»։
 

Placeholder
Ասադովը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի «հաստատ վճռականության մասին»