Պեսկով. Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետներ դեռ չկան
Քաղաքական
09:07 18/12/2023
Աշխարհ

Պեսկով. Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետներ դեռ չկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն, աշխատանքներ են տարվում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Սա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման խնդիր է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է Պուտինի խոսքերը Թուրքիա այցելելու պատրաստակամության մասին։

«Հենց որ հնարավորությունը ընձեռվի, նա կանի դա, սակայն այժմ ավելի շատ շեշտը դրվելու է ներքին գործընթացների վրա»,- նշել է Պեսկովը։

Placeholder
Պեսկով. Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետներ դեռ չկան