Արայի  հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է. Ավետ Բարսեղյան
Հասարակություն
17:33 19/12/2023
Հայաստան

Արայի հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է. Ավետ Բարսեղյան

«Արայի հոգեհանգիստն ա էսօր...

Նրա հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է ու անհանգստանա Նմանը չունեցող ձայնը ամեն անգամ լսելիս...

Մեր լավ ընկեր ,երջանկահիշատակ երգչուհու՝ Վարդուհու որդու  հարսանիքին երգ էինք նվիրել ՝ ծնողների անունից»,-ինսթագրամի իր էջում գրել է հաղոչդավար, երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։
 




Հիշեցնենք, որ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 18-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կուենանա դեկտեմբերի 20-ին, ժամը 11։30-ից 13։30-ը Արամ Խաչատրյան համերգասրահից։

Երգիչը մահացել էր դեկտեմբերի 16-ին սրտի կանգից։

«Նաիրի» ԲԿ-ից հայտնել են, որ երգիճը հվանդանոց է տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում։

Placeholder
Արայի հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է. Ավետ Բարսեղյան