Լուլան սպանել է տղամարդուն
Աշխարհում
09:29 19/12/2023
Աշխարհ

Լուլան սպանել է տղամարդուն

Սանկտ Պետերբուրգում ողբերգական դեպք է արձանագրվել։ Տանիքից հսկա սառցե լուլան ընկել է տղամարդու գլխին։ Դեպքը տեղի է ունեցել Մեչնիկով պողոտայում դեկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 5-ին։

«Ռեն TV»-ի փոխանցմամբ,  ականատեսը կապ է հաստատել ոստիկանության հերթապահ տեղամասի հետ և հայտնել, որ մի մարդ ընկած է փողոցում՝ գլուխը ձնակույտի մեջ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են տղամարդու մահը։ Ներկայում պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 31-ամյա տղամարդ է։ Նա կանգնած է եղել խանութի մուտքի մոտ, երբ սառցալեզվակն ընկել է գլխին։

«Սառույցն, իբր, ընկել է 7-րդ հարկի ապակե պատշգամբի տանիքից։1965 թվականին կառուցված բնակելի բազմաբնակարան շենքը հարթ տանիք ունի, որի քիվերը մաքրվել են դեկտեմբերի 16-ին»,- նշել են շրջանի վարչակազմից։

Նրանք նշել են, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները և պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Placeholder