Չինաստանում երկրաշարժի հետևանքով 86 մարդ է մահացել
Աշխարհում
08:57 19/12/2023
Աշխարհ

Չինաստանում երկրաշարժի հետևանքով 86 մարդ է մահացել

Չինաստանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Հանսու նահանգում երկրաշարժն 86 մարդու կյանք է խլել։ Չինական լրատվամիջոցներին վկայակոչելով՝ «Իզվեստիան» գրում է, որ ևս 96 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների հետևանքով տներ ու ենթակառուցվածքներ են վնասվել, խաթարվել է ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, փլուզվել են ճանապարհներ։

Placeholder
Չինաստանում երկրաշարժի հետևանքով 86 մարդ է մահացել