Լոլա Աստանովա և Լարային կազմ. Մեծ պրեմիերա Արամ Խաչատրյան համերգասրահում
Մշակույթ
12:46 19/12/2023

Լոլա Աստանովա և Լարային կազմ. Մեծ պրեմիերա Արամ Խաչատրյան համերգասրահում

«Մի օր ես որոշեցի զբաղվել նրանով, ինչ ինձ դուր է գալիս։ Հաշվի չառնել, քննադատում են դա ուրիշները, թե՞ չեն քննադատում։ Ինձ լրիվ միևնույնն էր, թե ինչ կասեն։ Էգոիստաբար որոշեցի, անել այն, ինչ ես եմ ուզում, իմ ներքին էսթետիկային համահունչ»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  համաշխարհային հռչակ վայելող դաշնակահարուհի Լոլա Աստանովան։

Նա խոստովանեց, նման ազատությունը դասական ժանրում ընդունված չէ, բայց արտիստը պետք է փոխանցի, իր ընկալումները աշխարհի, շրջապատի ու այլ բաների մասին։

«Ոչինչ չի կարող մնալ  նույնը, ամեն ինչ զարգանում է։ Արտիստը օրինակ, այսօր չի կարող լինել նույնը, ինչպես 15 տարի առաջ էր»,-նշեց նա։

Աստանովան Հայաստանում է՝ ելույթ ունենալու իր երկրպագուների համար։  Երևան հասել է երեկ, հասցրել է տեսնել միայն օդանավակայանից դեպի հյուրանոց ընկած ճանապարհը։ Այսօր կզբոսնի քաղաքում, կհամտեսի հայկական խոհանոցը։

«Չնայած իմ չափերին, ես ուտել շատ եմ սիրում»,-կատակում է բանախոսն ու խորհուրդ հարցնում՝ ի՞նչ ուտել Երևանում։

Ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ապա նշում է՝ այն հագեցած է, հետաքրքիր։

«Կլինեն դասական կատարումներ, իմ ստեղծագործությունները։ Սպասվում է նաև պրեմիերա»,- փակագծեր բացեց Լոլա Աստանովան։

Ասաց՝ հայ կոմպոզիտորներից հիացած է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, Շարլ Ազնավուրի կատարումներով։

«Ես շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու հենց Արամ Խաչատրյանի անունը կրող  համերգասրահում։ Վաղվա համերգում մի կատարում էլ Ազնավուրի գործերից է»,-ասաց դաշնակահարուհին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը` 19:30-ին, առաջին անգամ Հայաստանում Լոլա Աստանովան, լարային կազմի նվագակցությամբ: Նա ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, այդ թվում՝ «Carnegie Hall»-ում, «Lincoln Center»-ում և «Royal Albert Hall»-ում:

Աստանովայի երգացանկը ներառում է ժանրերի լայն շրջանակ՝ դասականից մինչև ջազ և այլ աշխարհահռչակ կատարումներ: Նա նաև կոմպոզիտոր է և թողարկել է իր ստեղծագործությունների մի քանի ալբոմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Լոլա Աստանովա և Լարային կազմ. Մեծ պրեմիերա Արամ Խաչատրյան համերգասրահում