Չինաստանն «Ռոսիա» ավիաընկերությանն արգելել է  մուտք գործել իր օդանավակայաններ
Աշխարհում
23:22 20/12/2023
Աշխարհ

Չինաստանն «Ռոսիա» ավիաընկերությանն արգելել է մուտք գործել իր օդանավակայաններ

«Ռոսիա» ավիաընկերությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությանը օգնության խնդրանքով՝ տարածաշրջաններից դեպի Պեկին թռիչքների դադարեցման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ավիացիոն ոլորտի աղբյուրին հղումով։

Ըստ աղբյուրի՝ ավիաընկերությունը կապ է հաստատել նախարարության հետ՝ խնդրի լուծման համար օգնության համար, սակայն ռուսական կողմի խնդրանքը Չինաստանում անտեսվել է։

«Ռոսիա»-ն հայտնել է, որ ընկերությունը չինական ավիացիոն իշխանություններից ստացել է օդանավակայանններում տեղակայման և թռիչքներ իրականացնելու իրավունքի հաստատում, սակայն ավելի ուշ Daxing օդանավակայանի ադմինիստրացիան հայտնել է Rossiya Airlines-ին չվերթեր ընդունելու և սպասարկելու մերժման մասին՝ մինչև լրացուցիչ պահանջների կատարումը:

Ավիափոխադրողն ընդգծել է, որ օդանավակայանի ղեկավարությունը չի ընդառաջել՝ չնայած պահանջների կատարումն արագ ապահովելու պատրաստակամությանը։ Դրա պատճառով չեղարկվել են առաջիկա չվերթները Վլադիվոստոկից, Կրասնոյարսկից և Իրկուտսկից։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խմբի մաս) դեպի Պեկին մի շարք չվերթներ կչեղարկի Կրասնոյարսկից, Իրկուտսկից և Վլադիվոստոկից։

Placeholder