Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 134-ի
Աշխարհում
17:08 20/12/2023
Աշխարհ

Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 134-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած  երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 134-ի։  Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր 131 զոհի, 718 վիրավորի ու 20 անհետ կորածի մասին։ 

Հիշեցնենք, որ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել  անցած երկուշաբթի օրը Չինաստանի Հանսու նահանգում։ 

Աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Placeholder