Չեխիայի դեսպանն ԱԳՆ-ում  ընդունելության ժամանակ շեփոր է նվագել
Քաղաքական
14:36 20/12/2023
Հայաստան

Չեխիայի դեսպանն ԱԳՆ-ում ընդունելության ժամանակ շեփոր է նվագել

Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն արտաքին գործերի նախարարությունում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելության ժամանակ շեփոր է նվագել։

«Ամանորյա միջոցառումը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այնքան լավ էր, որ ստիպված էի միանալ»,-X-ի իր միկրոբոգում գրել է դեսպանն ու հրապարակել տեսանյութը։

Դրանից պարզ է դառնում, որ ընդունելության ընթացքում նվագել է Վահագն Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ընդունելությւոնը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։
Տարին ամփոփող խոսքով հանդես են եկել Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել անցնող ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերների հաղթահարման հարցում ՀՀ տեսլականին:

Ընդգծվել է, որ 2023 թվականը ևս լի էր մարտահրավերներով, և չնայած ՀՀ բոլոր նախազգուշացումներին և կանխարգելման բոլոր ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է  էթնիկ զտման:

Միրզոյանն ու Փաշինյանը շնորհակալություն են հայտնել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ծառայության անդամներին՝ իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ սերտ համագործակցության համար:



Placeholder
Չեխիայի դեսպանն ԱԳՆ-ում ընդունելության ժամանակ շեփոր է նվագել