Հաջիև. Ադրբեջանին ու Հայաստանին հաջողվել է զարմացնել աշխարհին
Քաղաքական
11:48 20/12/2023
Տարածաշրջան

Հաջիև. Ադրբեջանին ու Հայաստանին հաջողվել է զարմացնել աշխարհին

«Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է զարմացնել աշխարհին դրական օրակարգով»,-BBC World-ին տված հարվազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը հարցազրույցի հենց յաս հատվածը հրապարակել է X-ի իր բլոգում։

Նա նշել է՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։

«Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա են դիվանագիտական ​​պարտավորություններ ուղիղ բանակցությունների միջոցով։ Կարծում եմ, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց զարմացնել աշխարհին դրական օրակարգով։ Դեկտեմբերի 7-ին երկու երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով խաղաղության օրակարգն առաջ մղելու և վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու իրենց մտադրությունը»,- ասել է Հաջիևը։


 

Placeholder
Հաջիև. Ադրբեջանին ու Հայաստանին հաջողվել է զարմացնել աշխարհին