Կառավարությունը հաստատեց գիտնականների ատեստավորման կարգը
Կրթություն, գիտություն
12:10 21/12/2023
Հայաստան

Կառավարությունը հաստատեց գիտնականների ատեստավորման կարգը

«Ներկայացվող նախագծով կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կարդերի պատրաստման, Գիտնականների ներգարավվածությոն, միջազգային հեղինակավոր պարբերևականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարը՝ զեկուցելով Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին։

Անդրեասյանը հայտնեց, որ կարգավորումը համադրելի է Հայաստանում գիտության միջազգայնացման քաղաքականությանը և խթանում է գիտության ոլորտում պետություն-մասնավոր մգործակցությանը։

ԿԴՄՍ նախարարի տեղակեցմամբ՝ նախագծով նաև սահմանվում է յուրաքանչյուր տարակարգի պաշտոնեական պարտականությունները։

«Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի հաստատման, իրականացման և ամբողջական ատեստավորումը իրականացվի նաև 2026 թվականին»,-հայտնեց Անդրեասյանը։
 

Placeholder