Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին
Իրավունք
12:01 21/12/2023
Հայաստան

Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին

Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։ Այս մասին տեղեկացնում են շվեդական լրատվամիջոցները։

Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։

Դեռ պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել հանցագործությունը։ Ենթադրվում է, որ գողերը պետք է որ մուտք գործած լինեն պատուհանից։ Հայտնի էլ չէ, թե քանի մարդ է մասնակցել գողությանը։

«Նման բան Սուրբ Ծնունդից առաջ չէինք սպասում, դրանք մեծ  նշանակություն ու արժեք ունեին եկեղեցու համար։  Մենք հիմա կանգնած ենք դատարկ սեղանատանը»,-ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գողության փաստով։ Ժողովը և տուժածներն այժմ սպասում են լրացուցիչ տեղեկությունների, նրանք հույս ունեն հետաքննության ընթացքում կհայտնաբերվեն  գողացված իրերը, իսկ հանցագործները կձերբակալվեն։

Շառոյանը նշել է, որ կատարվածն անհանգստություն է առաջացնում։
«Բայց  ամեն ինչ անելու ենք, որ մեր անդամներն իրենց ապահով զգան»,- ասում է Ալեքսանդր Շառոյանը։

 

Placeholder