Չորս տարի առաջ ոմանք հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտից
Քաղաքական
16:52 21/12/2023
Տարածաշրջան

Չորս տարի առաջ ոմանք հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտից

«Չորս տարի առաջ ոմանք այս մարզադաշտում  հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- այս մասին օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նա իր ելույթում նաև ասել է. «Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է ամբողջ Ղարաբաղի շրջանում։ Սա պատմական մեծ իրադարձություն է։  Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում ներկա է եղել Ադրբեջանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպմանը։  

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ծրագրային ելույթով։ Նա այդ ելույթում ասել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։
 

 

Placeholder
Չորս տարի առաջ ոմանք հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտից