ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ. Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
Քաղաքական
15:04 21/12/2023
Աշխարհ

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ. Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

Ռուսաստանը նպատակաուղղված ձգտում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է  ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանը նպատակաուղղված աշխատանք է տանում  հասնելու Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների  ապաշրջափակմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, երկու երկրների միջև առկա սուր հակասությունների լուծմանը»,-հայտարարել է Գերասիմովը Ռուսաստանի պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ օտարերկրյա ռազմական կցորդների համար կայացած ճեպազրույցում։

Placeholder
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ. Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ