Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակի՝ JN.1 արագ տարածման վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ., կազմակերպությունն այն դասակարգել է որպես «անհանգստացնող տարբերակ»՝ զգուշացնելով, որ այն կարող է դեպքերի աճ առաջացնել։
ԲԻ-Բի-Սի-ն գրում է, որ այս ենթատեսակով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում JN.1 ենատեսակը ներկայումս ամենաարագ տարածվող ենթատեսակն է, որը կազմում է վարակման դեպքերի 15-29 տոկոսը: Մեծ Բրիտանիայում JN.1-ն այժմ հայտնաբերվել է քաղաքացիների 7 տոկոսի մոտ։
ԱՀԿ-ն հիշեցրել է, որ COVID-19-ը միակ շրջանառվող շնչառական հիվանդությունը չէ։ Աճում է գրիպի, շնչառական սինցիցիալ վիրուսի և մանկական թոքաբորբի դեպքերը։ ԱՀԿ-ն այս կապակցությամբ խորհուրդ է տվել «միջոցներ ձեռնարկել վարակների և լուրջ հիվանդությունների կանխարգելման համար՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները»: