Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը. Ռոբերտ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին
Քաղաքական
12:42 21/12/2023
Հայաստան

Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը. Ռոբերտ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին

«Նման քննարկում չի եղել, չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը»,-կառավարության դեմ կազմակերպված ճեպազրույցում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով իրեն պաշտոնից ազատելու մասին հարցին։

Նա կրկնեց, որ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել և շարունակելու է պաշտոնավարել։

Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ իր աշխատանքի գնահատականը տվողն ինքը չէ։

Նախարարաը հրաժարվեց մեկնաբանել «Սպուտնիկ  Արմենիա»-ի եթերը 30 օրով արգելելու փաստը և այդ դեպքով ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ հիմնավորելով, որ ՀՌՀ-ն է նման որոշում կայացրել, ոչ թե նախարարությունը։

Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց որ տեղյակ չե «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրությունից, քանի որ դրանք բարձր տեխնոլոգիաների դաշտում չեն՝ չնայած տեխնոլոգիական որոշակի տարրեր կարող է նրանցում օգտագործվել։
 

Placeholder
Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը. Ռոբերտ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին